Նոր հնարավորություններ մեր վերաբացված կենտրոնում

...
Եվ այսպես իրականացավ մեր 7 տարվա երազանքը: Մենք աշխատել ենք օր ու գիշեր, հոգի ենք ներդրել մեր աշխատանքի մեջ և վերջին 4 ամիսն առանց ջանք խնայելու ու առավել լարված աշխատանքի շնորհիվ այսօր տեսնում ենք սպասված արդյունքը: Ձեզ ենք ներկայացնում բացառիկ մասնագիտացված կենտրոն ՀՀ-ում, որի առաջարկները թույլ կտան ճանապարհորդել, նոր շփումներ, աննկարագրելի զգացողություններ և արկածներ ունենալ բարձունքների վրա:

Redfox 2016 ամառային նոր հավաքածու

...
Redfox 2016 ամառային նոր հավաքածուն շուտով կարող եք ձեռք բերել մեր կենտրոնից: Եվ հաճելի նորություն Redfox-ի կողմից: Redfox-ը ներկայացնում է այլընտրանք չունեցող, բացառիկ նորություն` 3-1-ում Alpha ապրանքատեսակը, որը իր մեջ ներառում է հարմարավետ քնապարկ, տաք ու շնչող վերարկու և 15 լ տեղավորող ուսապարկ: Այժմ անհարմարավետություններն ետևում են:

Հայաստանը ժայռամագլցման երկիր

...
Ժայռամագլցումն այն մարզաձևն է, որն իրականում սահմաններ չունի։ Մարզաձևի փիլիսոփայությունը միայն թիմային աշխատանքը չէ, այլ կյանք է, որի իմաստը կհասկանան միայն ժայռամագլցողները։ Վայելեք այս հիանալի տեսահոլովակը, որը նկարահանված է Հայաստանում։ https://vimeo.com/201341432

Zamberlan լեռնային կոշիկների նոր տեսականի

...
Բոլոր լեռնասերներին շտապում ենք ուրախացնել ,որ այժմ մեզ մոտ առկա է Zamberlan ապրանքանիշի՝ լեռնային կոշիկների նոր տեսականին իր ժամանակակից , ֆունկցիոնալ , գրավիչ դիզայնով,որոնք համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին:

RedFox, Zamberlan, Petzl ապրանքատեսակները արտադրողի սահմանած արժեքներով:

...
Ընկերներ, վերջապես կարողացանք անել այն, ինչի մասին երազում էինք 2010 թվականից: Վերջին երկու տարում մենք մի շարք հանդիպումներ ունեցանք՝ RedFox, Zamberlan, Petzl բրենդների ներկայացուցիչների հետ: Մեկնեցինք Ֆրանսիա՝ Petzl-ի գլխավոր գրասենյակ, Ռուսաստանում հանդիպեցինք իտալական Zamberlan բրենդի տնօրենի հետ, ինչպես նաև գործնական պայմանավորվածություներ ձեռք բերվեցին RedFox բրենդի գլխավոր տնօրեն Վլադ Մոռոզի հետ: Եվ վերջապես մեր ներդրած ջանքերը տվեցին իրենց արդյունքները: Մենք չբավարավեցինք նրանով, որ Հայաստանում դարձել ենք այս երեք բրենդի միակ և էքսկլյուզիվ ներկայացուցիչը: Եվ հիմա հպարտությամբ ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ , որ այլևս անհրաժեշտ չէ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և Եվրոպական երկրներ, որպեսզի ավելի մատչելի գնումներ կատարեք. արդեն այսօր <<Վտանգավոր բարձրություն>> ընկերությունը առաջարկում է RedFox, Zamberlan, Petzl ապրանքատեսակները արտադրողի սահմանած արժեքներով:

Նորություններ

Իրադարձություններ