Մեր մասին

Միայնակ մարտի չեն գնում, դա գիտեն բոլորը: Սկզբնական շրջանում մեր ընկերությունը կազմված էր ընդհամենը երկու հոգուց: Թվում է` դա շատ վաղուց էր :

Այժմ մենք յոթն ենք: Մենք պարբերաբար սովորում, զարգանում և ընդլայնվում ենք, հասնում ենք նպատակների, կատարելագործվում և առաջ ենք շարժվում: Առջևում սպասվում են հետաքրքիր և միևնույն ժամանակ անհայտ զարգացումներ: Մեր ճանապարհը ոչ միշտ է ուղիղ և հարթ, բայց դա ևս մի միջոց է վաստակելու թանկ փորձ, իսկ դրա հետ` նաև արհեստավարժություն:

Մեր կոչումն է լինել լավագույնը, իսկ դա նշանակում է մատուցել լավ, որակյալ և արհեստավարժ ծառայություններ: Այդ հարցում մեզ միշտ օգնում են մեր գործընկերները: Մեր ընկերները միշտ ուշադիր են, փոքր ինչ` խիստ, բծախնդիր, իսկ ընդհանուր առմամբ նրանք շատ հետաքրքիր մարդիկ են:

Մեր թիմը կազմված է երիտասարդ մասնագետներից, լեռնագնացներից, փրկարարներից, ովքեր պատրաստ են հաղթահարել տարբեր բարդության փորձություններ: Յուրաքանչյուր աշխատակցի հաջողություն ընկերության հաջողության գլխավոր մասն է կազմում:

Հայաստանի Հանրապետության տարածքում «Վտանգավոր բարձրություն» ընկերությունը հանդիսանում է Vento, Red Fox, Petzl ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը:

«Վտանգավոր բարձրություն» ընկերության թիմը միշտ պատրաստ է օգնել լեռների և ակտիվ հանգստի սիրահարներին, այդ թվում և սկսնակներին: Ի սկզբանե հանդիսանալով ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի գործընկեր, համատեղ ուժերով փորձում ենք բազմակողմանիորեն զարգացնել լեռնագնացության մշակույթը Հայաստանում:

"Վտանգավոր բարձրություն"

Մեզ հետ անվտանգ է

Նորություններ

Իրադարձություններ